Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, այսօր Փարիզում խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Թուրքիան ներգրավված է ղարաբաղյան պատերազմում։
Պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, Լե Դրիանը նշել է․ «Նորությունը Թուրքիայի ռազմական ներգրավումն է, ինչը կոնֆլիկտի միջազգայնացման վտանգ է ստեղծում։ Դա այն է, ինչ մենք չենք ցանկանում։ Եվ մենք հստակ հայտարարել ենք, որ մեր ցանկությունը [հակամարտող կողմերի միջև] փոխզիջումն է, որի բաղադրիչներն են՝ բոլոր տեսակի նախապայմաններից հրաժարվելը,հրադադարի պահանջների պահպանումը և վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է նա: